Հանգստյան օրերին (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2) հյուսիսամերիկյան վարձույթը գլխավորել է «Անեծքների զարդատուփը» (The Possession):
Ինչպես հայտնում է BoxOfficeMojo կայքը, հին զարդատուփի (որտեղ բնակվում է չար ոգի) մասին պատմող ֆիլմի պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին այն վաստակել է 17.73 մլն դոլար:
Ֆիլմում նկարահանվել են Շայա Լա Բաֆը, Թոմ Հարդին, Հարի Օլդմանը, Միա Վասիկովսկան:
Վերջին երկու օրերի լիդերը` «Անզսպելիները-2» մարտաֆիլմը հայտնվել է երրորդ հորիզոնականում` անցած հինգշաբթի օրերին վաստակելով 8.8 մլն դոլար (ընդհանուր առմամբ` 66.16 մլն` վարձույթի 3 շաբաթում):
4-րդ հորիզոնականում է հայտնվել «Բորնի էվոլյուցիան»` 7.25 մլն դոլարով, 5-րդում` «Պարանորման»` 6.55 մլն դոլարով:










































