Saturday, 04 07 2026
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան

ԵՀՄՖ-ն դատապարտում է ՀՀ ԱԳՆ պասիվ գործունեությունը և ներկայացնում է իր առաջարկները

Ինչպես արդեն ասվել է նախորդ հաղորդագրության մեջ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման հետ և ներկայացնում է գործողությունների իր պլանը:

Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար ԵՀՄՖն առաջարկում է.

1. Քննարկել ՀՀ Ազգային Ժողովում Արցախի անկախության հաստատման խնդրը և դիմել բոլոր բարեկամ երկրներին այդ փաստը վավերացնելու առաջարկով:

2. Զոհված սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին ապահովել լավագույն փաստաբաններով և դիմել Ստրասբուրգ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարան, դատի տալու Ադրբեջանին և Հուգարիային արդարադատության ակնհայտ ոտնահարման փաստի կապակցությամբ:

3. Եվրոպայի բոլոր հայկական համայնքներին դիմել իրենց երկրների պառլամենտներին քննարկելու Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքը և տալ դրան քաղաքական գնահատական:

4. Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը ընկալել. որպես ողջ քսաներորդ դարում ընթացող հայերի դեմ ուղղված ցեղասպանության մեթոդաբար իրագործում, որի արդյունքում հայաթափվել է Նախիջևանը, պատերազմական գործողություններ են սկսվել Արցախում, որը դեռ ավարտական փուլից հեռու է գտնվում, շարունակվում է մշակութային ցեղասպանությունը և այլն:

Վերջին հարցի շուրջ ներկայացնում ենք ԵՀՄՖի նախագահության պաշտոնական հայտարարությունը.

Հիմք ընդունելով Եվրոպային Հայաստանի Հանրապետության մերձեցման տարաբնույթ գործընթացները, որը քաղաքական ուղեգիծ է դարձել նաեւ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունների կարեւորությունը տարածաշրջանի խաղաղության հաստատման գործում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը գտնում է.

– Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի առաջնորդվել միջազգային նորմերով եւ հարեւան պետությունների հետ առաջացած խնդիրները լուծելու հնարավորությունները պետք է տեղափոխի միջազգային իրավունքի բեմահարթակ, միաժամանակ չխուսափելով շարունակել բանակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ` որպես առանձին խնդիրներ` առանց նախապայմանների,

– Միացյալ ազգերի կազմակերպության անդամ Հայաստանի Հանրապետությունը պետք է ակտիվացնի հարաբերությունները ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարանի հետ /Հաագա/, ինչպես նաեւ միջազգային իրավունքի պաշտպանության այլ դատարանների հետ, որոնցից են` Միջազգային քրեական դատարանը /Հաագա/, Միջազգային քրեական դատարանը ցեղասպանության եւ այլ միջազգային-իրավական հանցագործությունների գծով` Ռուանդայում /կենտրոնը` Տանզանիա, Առուչա/, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպական համագործակցության դատարանը, Մարդու իրավունքների ամերիկյան դատարանը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը համոզված է, որ հետևյալ փաստերի համադրումը, այն է.

-1915-1923 թթ. թուրքական կառավարության կողմից Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող 1,5 միլիոն էթնիկ հայերի բնաջնջման, գույքի թալանի, բռնի տեղահանությունը;

-1918 թ., Բաքվի հայերի ջարդեր կազմակերպումը, նրանց ունեցվածքի հափշտակումը;

-1918-21 թթ., զինված հարձակումներն ու բռնությունները Ղարաբաղի, Նախիջևանի, Զանգեզուրի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիան` Հայաստանի Հանրապետության նկատմամբ;

-1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորածը, քաղաքի հրդեհումը և հայերի ունեցվածքի հափշտակումը;

-1921 թ., Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրումը, Նախիջևանի երկրամասի 90-ամյա օկուպացումը;

-1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 67-ամյա օկուպացիան և շահագործումը, հանցագործություններն Արցախի բնիկ հայության նկատմամբ;

-1988-1994 թթ. ադրբեջանական կառավարության կողմից Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող էթնիկ հայերի բնաջնջումը` կազմակերպված խուժանի, այնուհետեւ ադրբեջանական ոստիկանությանև բանակի կողմից՝ իր մասսայական ոչնչացման զենքերի կիրառման միջոցով;

-1992 թ.Խոջալուի սպանդի դեպքերը, որն կազմակերպեցին նույն ադրբեջանական ոստիկանությունը և բանակը,

ապացուցում է , որ կատարվել են թուրքերի և ադրբեջանցիների կողմից համակցված հանցագործություններ և տեղի ունեցածը համարվում է ոճիր ընդեմ համայն մարդկության : Այս փաստերի հավաքագրումը եւ միջազգային իրավունքի տեսանկյունից գրագետ հայցի ձեւակերպումը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությանը բանակցային գործընթացներին զուգահեռ տարածաշրջանային հակամարտությունները լուծել նույն միջազգային իրավունքի հիման վրա եւ այդ գործընթացին մասնակից դարձնել աշխարհասփյուռ հայությանը, օգտագործել նրա բոլոր հնարավորությունները /միջազգային իրավունքի, պետաիրավական հարցերի գծով մասնագետների հնարավորությունների ներգրավվմամբ, ընդհուպ մինչեւ լոբբինգային աշխատանքների հետ մեկտեղելով /:

Հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից որքան էլ ցանկալի լինի, այնուամենայնիվ այդ գործընթացը մեզ տալիս է բարոյական հաղթանակներ, այլ ոչ իրավական, հետեւաբար միջպետական խնդիրների լուծումը վաղուց գտնվում է միջազգային իրավունքի՝ միջազգային դատարանների տիրույթում:

Հիմք ընդունելով վերը թվարկած իրողությունները, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը առաջարկում է. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, դատական եւ գործադիր պետական կառույցներին սկսել համակարգված գործընթաց` համաձայն Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության 36 հոդվածի` ճանաչել եւ վավերացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի գերակայությունը, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունը լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, այնուամենայնիվ չունի Միջազգային դատարան դիմելու իրավունք որեւէ հարցի կապակցությամբ:

Ճանաչելով Միջազգային դատարանի գերակայությունը, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռվի պատասխանատվության կանչելու անգամ այն երկրներին, որոնք չեն ճանաչել Միջազգային դատարանի գերակայությունը, բայց միացել են ՄԱԿ-ի տարաբնույթ կոնվենցիաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում