Monday, 22 06 2026
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Գրողն ու քաղաքականությունը. Blog

Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային պարբերականի իր բլոգում գրում է.

Գրողն ու քաղաքականությունը: Բարդ թեմա ա: Բայց պետք ա անդրադառնամ, որովհետև շատ կարևոր ա: Էս հարաբերություններում կա երկու շատ տարածված վտանգ: Առաջինը էն ա, երբ որ գրականությունը կամ գրողը ծառայում կամ ծառայեցվում են քաղաքականությանը: Սա կատարվում ա հիմնականում երկու ձևով: ա. Գրողը գրում ա գրական տեքստեր` քարոզչական նպատակով` որոշակի քաղաքական դիրքորոշում քարոզելու համար: (Սրան մի ժամանակ ասում էին` ծրագրային գրականություն): բ. Անվանի գրողի հեղինակությունն ա ծառայեցվում քաղաքական էս կամ էն ուժին: Վերջին մի քանի տարիներին, մեր աչքերի առաջ, երկուսն էլ տեղի ունեցան. առաջինը` մի քանի հիմնականում երիտասարդ գրողների կողմից` ընդդիմության կողմում, երկրորդը` մի քանի անվանի գրողների կողմից` իշխանության կողմում: Երկրորդ վտանգը գալիս ա հակառակ կողմից` երբ որ գրողը վերևից կամ հեռվից` «անվտանգ տարածությունից» ա նայում քաղաքականությանը` համարելով որ քաղաքականությանը խառնվելու դեպքում ինքը կկեղտոտվի, իրա ստեղծած գրականությունն էլ կէժանանա: Էս երկրորդ մոտեցումը որպես հիմնավորում հենվում ա առաջինի վրա, այսինքն ելնում ա էն համոզումից, թե քաղաքականության հետ գրականությունը կարող ա առնչվել մենակ էտ ձևով` ծառայելով կամ ծառայեցվելով, ուրիշ տարբերակ չկա: Դուք հնարավոր ա հարցնեք` իսկ ինչո՞ւ եմ ես էս երկրորդ մոտեցումը գրողի և գրականության համար համարում վտանգավոր:

Վերջին հարցին պատասխանելու համար նախ պետք ա պատասխանել էն հարցին, թե ինչ ա քաղաքականությունը: Իրականում կա երկու քաղաքականություն, պայմանականորեն ասած` մեծ և փոքր: Մեծ քաղաքականությունը մեր ապրելու տարածքի շինարարությունն ա` պարբերաբար նոր շենք կառուցելը: Երբ որ հիմքն արդեն գցված ա ու շենքը կառուցված, գալիս ա սենյակների ներքին հարդարման ժամանակը, ու էտ արդեն փոքր քաղաքականությունն ա` ամենօրյա քաղաքական կենցաղը` քաղաքականության արհեստը: Փոքր քաղաքականությունը միշտ կա, ամենօրյա ընթացք ա, իսկ մեծ քաղաքականությունը` չէ, մեծ քաղաքականությունը ընդհատումներով ընթացք ա, ամեն սերունդ չի, որ հնարավորություն ա ունենում առնչվելու մեծ քաղաքականությանը: Մեր սերունդն էտ հնարավորությունը ունի: Ընդ որում լիրաժեք առնչվելու համար պետք ա մասնակցել: Ուրիշ հնարավորություն չկա: Ասածս էն չի, թե մեծ քաղաքականությունը դրախտային մաքրություն ունի և դրան մասնակցելը մենակ հաճույք ու երանություն կբերի: Չէ իհարկե: Քաղաքականությունը դաժան ու կեղտոտ բան ա, ու դրան առնչվելիս համարյա միշտ, այո, կեղտոտվում ես: Բայց այլընտրանքը ո՞րն ա: Այլընտրանքը քո, որպես գրողի, մահն ա: Եթե մասնակցում ես, այո` ռիսկ կա, շատ մեծ ռիսկ, որ կկեղտոտվես, ռիսկ կա, որ քեզ կօգտագործեն, բայց ռիսկի հետ նաև շանս կա, հնարավորություն, որ կկարողանաս բռնել ժամանակի ներվը: Մեծ ժամանակի: Մեծ ժամանակն ու մեծ քաղաքականությունը քույր ու եղբայր են: Ու գրողին հրապուրողը միշտ քույրն ա, ոչ թե եղբայրը: Մեծ ժամանակը, առանց որի չկա մեծ գրականություն:

Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում