Սիրիայում ՄԱԿ-ի նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին իր առաքելությունն անվանել է «գրեթե անհնարին»: BBC-ի հետ հարցազրույցում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց, ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմին խոստովանել է, որ իր վրա դրված պատասխանատվության բեռն իրեն վախեցնում է:
Բրահիմիի խոսքով` միջազգային հանրությունը քիչ ջանք է ներդնում սիրիացիներին փրկելու համար:
Հիշեցնենք, որ Քոֆի Անանը հրաժարական էր տվել օգոստոսին`Սիրիայում զինված հակամարտության սրման ֆոնին:
Հակամարտության խաղաղ կարգավորան Անանի պլանը արհամարհել են երկու կողմերն էլ` ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ ապստամբները: