Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Սանտիագո Բերնաբեո»-ում տեղի ունեցավ «Ռեալ»-«Գրանադա» հանդիպումը:
Առաջին խաղակեսի միակ գոլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով հանդիպման 26-րդ րոպեին:
Երկրորդ խաղակեսում Ռոնալդուն դուբլ հեղինակեց` կրկնապատկելով խաղի հաշիվը: Կարիմ Բենզեմայի կատարած փոխանցումը խաղի 76-րդ րոպեին հաջողությամբ իրացրեց Իգուաինը:
Այսպիսով Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Գրանադա»-ի նկատմամբ: Հաջորդ տուրում «Ռեալ»-ը կխաղա «Սևիլյա»-ի հետ:








































