Ինչպես հաղորդում են հարավկորեական աղբյուրները, փետրվարի 18-ին Հյուսիսային Կորեայի Սինըչժուն քաղաքում, որը գտնվում է Չինաստանի սահմանին, տեղի է ունեցել բախում հյուսիսկորեական զինվորականության և բնակիչների միջև:
Բախումներն սկսվել են այն բանց հետո, երբ ոստիկանը ծեծել է տեղի շուկայում առևտրով զբաղվող մի քաղաքացու, որից հետո ծեծվածի բարեկամները և նրանց միացած մյուս առևտրականները ցույց են կազմակերպել: Որոշ տվյալներով, ցուցարարների թիվը հասել է մի քանի հարյուրի, իսկ ցրելուց, իբր, զոհվել է 4-5 մարդ: Այս տեղեկատվության հաստատում հարավկորեացիները չեն ստացել: Ըստ նույն աղբյուրների՝ հուզումների պատճառ կարող էր լինել այն, որ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը կորեացիներին պարենային լրացուցիչ չափաբաժին են տրամադրել:









































