Իտալիայի Ա Սերիայի երկրորդ տուրի շրջանակներում տեղի է ունեցել երկրի չեմպիոն «Յուվենթուս»-ի` «Ուդինեզե»-ի հետ հանդիպումը:
Թուրինյան ակումբը բացել է խաղի հաշիվը 14-րդ րոպեին, երբ Արտուրո Վիդալը հաջողությամբ իրացրել է 11 մետրանոց տուգանային հարվածը: Երկրորդ խաղակեսի սկզբում Միրկո Վուչինիչը կրկնապատկել է հաշիվը, իսկ հետո դուբլ է հեղինակել Սեբաստիան Ջովինկոն:
Հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ «Յուվենթուս»-ի:
Թուրինյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, իսկ «Ուդինեզե»-ն` հերթական պարտությունը:
Udinese 1-4 Juventus by fasthighlights2013








































