Սեպտեմբերի 6-16-ը Նեապոլում տեղի կունենա պիցցայի ավանդական փառատոնը:
Տոնակատարությունը կընթանա ցուցադրությունների Mostra d’Oltremare համալիրում: Ավանդաբար 11 օր տևող այս միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 100 000 հյուրեր և տեղացիներ: Իտալացի և օտարերկրացի մասնագետները կպատրաստեն պիցցա` ցույց տալով իրենց արագությունը, հմտությունը և ստեղծագործական ունակությունները: Նրանք նաև մաստեր-կլաս կանցկացնեն խոհարարների և այցելուների համար:
Բոլոր ցանկացողներին կսովորեցնեն, թե ինչպես են ուտում պիցցա: Հյուրերը կարող են նաև քվեարկել փառատոնի մասնակից այն հաստատության օգտին, որն իրենց դուր է եկել:









































