Մալիում «Աֆրիկայի Արևմուտքում շարժում հանուն միասնության և ջիհադի» (MOJWA) իսլամիստական արմատական խմբավորմումը հայտարարել է Ալժիրցի գերի դիվանագետի հետ հաշվեհարդար տեսնելու մասին, կիրակի օրը հաղորդել է Associated Press-ը:
Դիվանագետը, որ աշխատում էր Ալժիրի դիվանագիտական ներկայացուցչությունում, ապրիլին գերի էր վերցվել գրոհայինների կողմից: Չարագործները ցանկանում էին իշխանությունների հետ պայմանավորվել գերուն իրենց երեք համակիրների հետ փոխանակելու վերաբերյալ, որոնք ձերբակալվել էին իրավապահ մարմինների կողմից:
Դիվանագետի մահվան մասին հեռախոսով Associated Press-ին հաղորդել է խմբավորման անդամներից մեկը` Օուլդ Համահ անունով: Ալժիրի ԱԳՆ-ն ստուգում է այդ տեղեկությունը:
MOJWA-ն գործում է ինչպես Մալիի, այնպես էլ Ալժիրի տարածքում: Խմբավորումն իր մասին հայտարարել է 2011 թվականի ապրիլին:










































