Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

ԳԿԽ-ն կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել Գերմանիայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) սեպտեմբերի 1-ին տարածել է մամլո հաղորդագրություն, որով հայտնում է իր ցասումը Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտման ենթարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու առնչությամբ:

ԳԿԽ-ն հայտնում է իր բողոքն առ այն, որ Հունգարիան և Ադրբեջանը չարադավ դաշինք կնքելով ակնհայտ խախտում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: «Աններելի է, որ Բաքվի ռեժիմը մարդասպան Սաֆարովին իր արտահանձնումից անմիջապես հետո նրան ներում է շնորհում ու երկրպագում: Նույնքան աններելի է Բուդապեշտի քայլը, որը կարող էր հստակ պատկերացնել, որ Բաքուն չի կատարելու իր տված խոստումները և մարդասպանը իր հայրենիքում չի շարունակելու կրել պատիժը», ասված է հաղորդակցության մեջ:

Սպանությունը կատարվել է բացարձակապես ազգային պատկանելության հիման վրա և Եվրոպայի կառավարությունները պետք է այս հարցում հստակ արտահայտեն իրենց տեսակետները և կատարվածին տան քաղաքական գնահատական:

ԳԿԽ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների որոշումը Հունգարիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում, օրինակելի համարում ֆրանսիացի, շվեդ, ամերիկացի բարձրաստիճան այրերի խիստ քննադատությունները Ադրբեջանի և Հունգարիայի իշխանություննրի հասցեին և հույս հայտնում, որ Գերմանիայի իշխանությունները նույնպես կհետևեն Եվրոպայի ու անդրօվկիանոսյան իրենց արդարամիտ գործընկերների օրինակին ու Բաքու-Բուդապեշտ իշխանական դավադիր զույգին կդատապարտեն նրանց կատարած հանցանքին համարժեք:

«Այսպիսի դավադրությունները չպետք է հանդուրժվեն ու պետք է ունենան դրանց համարժեք միջազգային հետևանքներ: Հունգարիայի ունեցած իրավական պատկերացումները, որոնք դրսևորեց այդ պետությունը, բացարձակ անհամատեղելի են Եվրոպական Միության հիմնարար արժեքներին» մամլո հաղորդակցության մեջ ասել է ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

ԳԿԽ-ի վարչությունը գտնում է, որ Հունգարիան այս քայլով ոչ միայն բացահայտորեն դավաճանել է եվրոպական արժեհամակարգին, վնասել Եվրոպական Միության հեղինակությանը, այլև բարձրացել ահաբեկչությանը օրը ցերեկով հովանավորելու ամոթալի, բայց նաև շատ վտանգավոր հարթակի վրա: Վարչությունը ցավում է, որ այս խայտառակությունը որպես ամոթանքի խարան, գրվեց Հունգարիայի կառավարության շենքի ճակատին:

ԳԿԽ-ի վարչությունը կրկին հիշեցնում է եվրոպական կառավարություններին, որ ներելով, արդարացնելով ու աստվածացնելով քնած մարդուն կացնահարած մարդասպանին, Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը իրենց քաղաքականության հիմքում բացահայտորեն դնում են հակահայ ահաբեկչության սկզբունքը, նույնիսկ Եվրոպայի մայրաքաղաքներում հայ սպանելուց չեն խորշում, չեն ազդվում միջազգային որևէ քննադատությունից: ԳԿԽ-ն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի տասնամյակներ շարունակ հնչեցրած այն պարզ ճշմարտությունը, որ իրենց կյանքի ու գույքի ապահովության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Դա Արցախի հայերի համար նվազագույն պատնեշ կդառնա ադրբեջանական մշտական վտանգի առջև և վերջապես կապահովի նրանց կենսունակ զարգացումը:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում Գերմանիայի բոլոր հայ համայնքներին, կազմակերպություններին ու անհատներին ս.թ. սեպտեմբերի 8-ին դուրս գալ Բեռլինում Հունգարիայի դեսպանատան ու Գերմանիայի այլ քաղաքներում գործող հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի ցույցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում