1900-ական թվականներին հայտնի մարդականց կրած ակնոցները խորհրդավոր փայլ էին արտացոլում, որն այսօր դժվար է գտնել ժամանակակից հավաքածուներում:
Մանհեթենի բնակիչ Նադար Զադին, որ մասնագիտացել է ռետրո ոճի ակնոցների դիզայնի մեջ, ներկայացրել է ոսկուց պատրաստված ակնոցների հավաքածու: Հեղինակային ակնոցներն արտասովոր` դեղինից դեպի մանուշակագույնը փոխվող լինզաներ ունեն: Այս աշխատանքի համար վարպետին ոգեշնչել է կիսաթանկարժեք ամետրին քարը, որը ամետիսի և ցիտրինի հիբրիդ է:
Բնական է, որ ակնոցները նպաստում են ոչ միայն յուրօրինակ արտաքինի ձևավորմանը, այլև պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ընդամենը 7 ակնոցից բաղկացած հավաքածուի ակնոցների շրջանակները պատրաստված են 14-կարատանոց ոսկուց: Այսպիսի մեկ ակնոցի պատրաստման համար պահանջվում է 4-6 շաբաթ, ինչով էլ պայմանավորված է դրանց բարձր գինը` 4800 դոլար:











































