Չիլիում վեց մարդ է զոհվել և 4 մարդ վիրավորվել բեռնատարի և զբոսաշրջիկներով լի միկրոավտոբուսի բախման հետևանքով, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այս մասին այսօր հաղորդել են տեղի իշխանությունները: Պատահարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում` մայրաքաղաք Սանտյագոյից 2 հազար կմ հեռու գտնվող Արիկ քաղաքում:
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Վիրավորների թվում է նաև 5-ամյա մի երեխա: Ավտովթարի պատճառները դեռ հայտնի չեն: