Անսովոր ռեստորանների ցանցն աստիճանաբար մեծ ճանաչում է ձեռք բերում Ճապոնիայում: Այստեղ այցելուներին, որպես առաջին, երկրորդ և երրորդ կերակրատեսակ, առաջարկում են պահածոյացված սառը կերակուրներ:
Kedem.ru-ի հողորդմամբ` հաստատությունը Ծագող արևի երկրի բնակիչների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում: Դրա վկայությունն այն է, որ այս ցանցի առաջին հաստատությունը բացվել է 2002-ին, իսկ այսօր այն արդեն 17 մասնաճյուղ ունի:
Ռեստորանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ մենյու չունեն, կերակրատեսակները, այսինքն` պահածոները, ցուցադրված են փեղկերի վրա: Այս հաստատություններում առաջարկվում է տարբեր երկրներից բերված ավելի քան 300 պահածո: Ուտելիքը այցելուներին մատուցվոմ է պլաստիկե ափսեներով:







































