Սիրիական զորքերը կիրակի շարունակում են Դամասկոսից դուրս մղել Սիրիական ազատ բանակին:
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են գրոհայինների շրջանում զոհերի մասին: Ընդդիմությունը իր հերթին պնդում է, որ կառավարական զորքերը չկանոնակարգված կրակ են բացում բնակելի թաղամասերի ուղղությամբ:
Զինված բախումներ բռնկվում են նաև այն թաղամասերում, որոնք, ըստ երկրի պետական լրատվամիջոցների, արդեն մաքրվել էին ապստամբներից:








































