Վերջին ինը տարիների ընթացքում Հունաստանից արտասահմանյան հաշիվների վրա մոտ 207 միլիարդ եվրոյի անօրինական փոխանցումներ են կատարվել: Այս մասին գրել է AFP-ին վկայակոչելով а Global Financial Integrity հետազոտական կենտրոնին:
Կազմակերպության ղեկավար Ռայմոնդ Բեյքերի պնդմամբ` խոսքը հիմնականում վերաբերում է հանցավոր գործունեության հետևանքով ստացված եկամուտների մասին:
Վաշինգտոնյան կենտրոնի փորձագետների կարծիքով` 2010-2011թթ. արտասահմանից Հունաստան անօրինական կերպով փոխանցվել է մոտ 200 միլիարդ եվրո: Այս փողերը փոխարինել են վարկերին, որոնք հունական բանկերը հրաժարվում էին տրամադրել:
Բեյքերի կարծիքով` Հունաստանում ճգնաժամը կարծես թե ստեղծվել է փողերի լվացման նպատակով: Ներդրողները շահավետ գներով գնում են անշարժ գույք և հույս ունեն, որ 15 տարի հետո դրանց արժեքը էականորեն կփոխվի, մեջբերում է Deutsche Welle Բեյքերի խոսքերը:











































