ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել ուսումնա-մարզական ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է օդաչուն:
Ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, պատահարը տեղի է ունեցել Այովա նահանգում Quad City Air Show-ի ժամանակ: L-39 Albatross ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին ԱՄՆ-ում երկու նման դեպք էր տեղի ունեցել:









































