Իրանի հարավում կիրակի օրը ավտոբուս է վթարվել, ինչի հետևանքով զոհվել է 19, վիրավորվել` 25 մարդ: Այս մասին հաղորդել է Associated Press-ը` վկայակոչելով IRNA իրանական գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել Շիրազից մոտ 50 կմ արևմուտք:
IRNA գործակալության փոխանցմամբ` տուժածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են:











































