«Նաիրիտ» գործարանում արդեն կուտակվել է 9 ամսվա աշխատավարձի պարտք: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ազատ արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը, վերջին անգամ հուլիսի 23-ին վճարվել է 2011թ. նոյեմբերի աշխատավարձը:
«Սպասողական վիճակում ենք, հուսով ենք՝ սեպտեմբերի 15-20-ը գոնե 1 ամսվա աշխատավարձ կվճարեն: Հիմա աշխատավարձ տալիս են մոտ 2 ամիսը 1 անգամ»,- ասաց Հ. Թադևոսյանը:
Նա նշեց, որ ներկայում գործարանում հաստիքների կրճատումների խնդիր դրված չէ. «Երկու ամիս առաջ տեղի ունեցած կրճատումներից հետո այլևս չեն կրճատել»:








































