Cosmpolitan հայտնի ամսագիրը մարտ ամսին կթողարկի ամսագրի հայերեն տարբերակը: Այս մասին հայտարարել է Hearst Magazines International ընկերության նախագահ Դանքըն Էդվարդսը: Ամսագրի ժողովրդականությունը մեծացնելու համար նրա ղեկավարությունը վերջերս գործունեություն է ծավալել է նաև Մոնղոլիայում և Մերձավոր Արևելքում: Այս մասին գրում է Observer.com կայքը:
Ամսագրի առաջին էջում կլինի Քիմ Քարդաշյանը, իսկ խմբագիր է նշանակվել Հրաչուհի Ութմազյանը: Ամսագրի ընդհանուր տպաքանակը կլինի 5,000:
«Cosmopolitan բրենդը շատ հաջողություններ է գրանցել աշխարհում, և մենք ուրախ ենք ամսագրի 63-րդ հրատարակությունը սկսել նաև Հայաստանում: Համագործակցում ենք մեդիա գործընկերների հետ, որոնք տեղական շատ հայտնի հրատարակիչներ են, և համոզված ենք, որ Cosmopolitan-ը կընկերանա հայ կանաց հետ»,- ասել է Էդվարդսը:






































