Աշխարհում ապարտեիդի դեմ պայքարի ՀԱՀ-ի հայտնի մարտիկ, արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն կոչ է արել իրաքյան պատերազմի համար դատել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Դեսմոնդ Տուտուն իր կոչը զետեղել է հոդվածում, որը հրատարակել է բրիտանական Observer-ը: Տուտուի խոսքով` Իրաքում ռազմական գործողություններ սկսելու առիթը բացահայտ սուտն էր` Սադամ Հուսեյնի մոտ զանգվածային ոչնչացման զենքի գոյության մասին:
Պատերազմի զոհ են դարձել հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ իսկ պատճառով, ինչպես գրում է արքեպիսկոպոսը, Բրիտանիայի և ԱՄՆ-ի նախկին առաջնորդները պետք է իրենց գործողությունների համար պատասխան տան Միջազգային քրեական դատարանում: Թոնի Բլեերը, մեկնաբանելով հոդվածը, հայտարարել է, որ մեղադրանքները բացարձակապես անհիմն են:










































