Նյու Յորքի դպրոցներից մեկում բնակվող սիրամարգը, որը փախել էր օգոստոսի կեսերին, հայտնաբերվել և վերադարձվել էր իր բնակության նախկին վայր: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
Ինչպես նշվում է` սիրամարգին բռնելու համար իշխանությունները դիմել են հատուկ մասնագետի, քանի որ իրենց կատարած փորձերը անհաջող են անցել: Մասնագետն ու նրա օգնականները երեք կողմից շրջապատել են թռչնին և սկսել են միաժամանակ մոտենալ: Երբ այն փորձել է թռչել, նրան բռնել են հատուկ ցանցով:
Դպրոցից սիրամարգի անհետանալու մասին հայտնի է դարձել օգոստոսի 14-ին: Ոստիկանությունը օգոստոսի 21-ին նրան նկատել էր փողոցում և հաջորդ օրերի ընթացքում թռչնին բռնելու անհաջող փորձեր էր կատարում:








































