Եգիպտոսում դատավարություն է սկսվել հեռուստաալիքի սեփականատեր և հեռուստահաղորդավար Թաֆիկ Օկաշի նկատմամբ, ում մեղադրում են երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին սպանելու կոչեր անելու մեջ:
Օկաշը կտրականապես հերքում է մեղադրանքը, պնդելով, որ միայն քննադատել է երկրի ղեկավարին: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Մեդիա մագնատը դատավարությունն անվանել է
«քաղաքական գործընթաց», հավելելով, որ «Եղբայր-մուսուլմաններ» շարժումը, որին հարում է նախագահը, փորձում է վերացնել այլախոհության յուրաքանչյուր դրսևորում:










































