Միայն այս տարի Ոստիկանության Շիրակի վարչության Գյումրու բաժնում արդեն գրանցվել է թմրամոլության 11 դեպք: Դրանցից 8-ը «կաֆետին» դեղամիջոցով են թմրանյութ պատրաստել և օգտագործել:
2010թ-ին նախորդ տարվա համեմատ թմրամոլների թիվը 3 անգամ աճել է:
Անցած տարի արձանագրվել է թմրամիջոցների հետ առնչվող 111 հանցագործություն:
Չնայած անչափահասների շրջանում թմրամիջոցներ օգտագործողներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ, վտանգ կա:
Այս ուղղությամբ ոստիկանության կողմից կանխարգելիչ և ուսուցողական աշխատանքներ են իրականացվում դպրոցներում ու թաղամասերում:







































