Մարիո Բալոտելին բաց կթողնի Իտալիայի ազգային հավաքականի` Բուլղարիայի և Մալթայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումները: Հարցականի տակ է նաև Բալոտելիի մասնակցությունը ՉԼ գավաթի խաղարկության հանդիպումներին: «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը դադար է վերցրել տեսողության հետ կապված խնդիրները լուծելու նպատակով: Սեպտեմբերի 4-ին նա կենթարվի լազերային վիրահատության: Վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 10 օր:
Բայց եթե վերականգնման համար անհրաժեշտ ժամկետը երկարի, ապա Մարիոն բաց կթողնի ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպումը:









































