Չմիավորման շարժման գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշվել է ԼՂ հակամարտության լուծման կարևորությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Փաստաթղթում պետությունների և կառավարությունների ղեկավարները ափսոսանք են հայտնել ԼՂ հակամարտության չլուծված լինելու կապակցությամբ և նշել են, որ այդ հակամարտությունը սպառնում է միջազգային և տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը:
Գագաթաժողովի մասնակիցները կողմերին կոչ են արել շարունակել ջանք գործադրել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակներում բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար:
Չմիավորման շարժման գագաթաժողովի ավարտին ընդունվել է հանրագումարային փաստաթութղ, որի 391-րդ հոդվածը նվիրված է եղել հայ-ադրբեջանական հակամարտությանը: