Ադրբեջանի նախագահի վարչակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի վարչության պետ Ֆուադ Ալեկսերովի պարզաբանել է Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի կառավարության որոշումը և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու որոշումը:
Ըստ այդմ, «Դատապարտված անձանց փոխանցման կարգը կարգավորվում է 1983 թվականին Եվրոպական Խորհրդի շրջանակներում ընդունված դատապարտված անձանց փոխանցման Եվրոպական համաձայնագրով: Ադրբեջանը և Հունգարիան ստորագրել են այդ համաձայնագիրը: Ըստ սույն Համաձայնագրի` պայմանավորված երկրներից որևէ մեկում դատապարտված անձը կարող է հանձնվել մյուս կողմին` շարունակելու կրելու իր պատիժը։
Ռամիլ Սաֆարովի ներման հետ կապված անհրաժեշտ է մանրամասնել, որ հունգարական դատարանի կողմից կայացրած դատավճիռը միայն սահմանափակում էր դատապարտվածի պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունը 30 տարվա ընթացքում` դատավճռի կայացման պահից սկսած: Այս սահմանափակումը չի տարածվում դատապարտվածի ներման կամ համաներման հնարավորության վրա:
Ռամիլ Սաֆարովի ներումը համապատասխանում է Ադրբեջանի Սահմանադրության և դատապարտված անձանց փոխանցման մասին Ադրբեջանի համաձայնագրի հետ:
Ադրբեջանի Սահմանադրության համաձայն` ներում շնորհելը համարվում է բացառապես նախագահի լիազորությունը: Ադրբեջանի քրեական օրենսդրությունը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներում շնորհելու դեպքում ցմահ պատիժը կարող է փոխարինվել մինչև 25 տարի ազատազրկումով:
Ռամիլ Սաֆարովը կալանքի տակ է եղել 2004 թվականի փետրվարի 19-ից, այսինքն նա պատիժը կրել է ավելի քան 8.5 տարի: Ներումը պետք է դիտվի որպես փոխարինում այն ազատազրրկման ժամկետով, որը Սաֆարովն արդեն կրել է: Ըստ այդմ Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել»։











































