E Ink Corporation ընկերությունը Բեռլինում կայացած IFA ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է երկու էկրանով սմարթֆոնի նախատիպ, գրում է Stuff պարբերականը:
Դիսփլեյներից մեկը տեղադրված է սարքավորման առջևի, իսկ մյուսը` հետևի վահանակների վրա, մեկը ավանդական հեղուկ-բյուրեղային է, իսկ մյուսը պատրաստված է «էլեկտրոնային թանաք» տեխնոլոգիայով: Երկու էկրաններն էլ սենսորային են:
Ենթադրվում է, որ «էլեկտրոնային ա» տեխնոլոգիայով պատրաստված էկրանը նախատեսված է լինելու ընթերցման համար, քանի որ այն հնարավորություն է տալիս խնայել էներգիան` ռեսուրս վատնելով միայն էջի թարմացման ժամանակ: Այսինքն՝ մարտկոցի լիցքաթափման դեպքում էկրանի պատկերը չի անհետանում: Դատելով լուսանկարներից սմարթֆոնի նախատիպում կիրառվել է Windows Phone օպերացիոն համակարգ:











































