Ներդրողները որոշել են հրաժարվել ոչ սովորական պարտատոմսերը գնելուց, որոնք առաջարկել է Goldman Sachs բանկի`Բոբ Դիլանի և այլ երաժիշտների պարբերաբար ստացված ռոյալտիներից: 300 մլն դոլար ծավալով պարտատոմսերի թողարկումը բխում էր Sesac ընկերության շահերից, որին էլ պատկանում է որոշ արվեստագետների ստեղծագործման իրավունքը: Գործարքը որպես երաշխիք առաջարկելու է ռոյալտիներից ստացված միջոցները: Sesac-ն այդպիսով միջոցներ էր ներգրավելու՝ խուսափելով բանկերի տրամադրած վարկերից:
Շուկայի մասնակիցները հայտարարել են, որ պարտատոմսերի այսպիսի տարբերակը հեռանկարային է այն ներդրողների համար, որոնք ցանկանում են սովորականից մի փոքր ավելի շատ եկամուտ ունենալ: Սակայն մրցակից բանկերը հայտարարում են, որ Sesac-ի անհաջողությունը վկայում է այսպիսի պարտատոմսերի վաճառքի դժվարությունների մասին:
Goldman Sachs-ն այժմ փորձելու է այդ պարտատոմսերը վաճառել դրանք երկու մասի բաժանելով: Նշվում է, որ անհաջողության դեպքում Goldman Sachs-ը կարող է օգտագործել Դիլանի որոշ երգեր` որպես սաունդթրեք իր ռոունդ-շոուների ժամանակ:









































