Քիչ առաջ Զաքյան փողոցի վրա գտնվող Հունգարիայի հյուպատոսարանի մոտ այրվեց Հունգարիայի դրոշը: Ի նշան` «ծախու Հունգարիայի» ակցիայի կազմակերպիչները մանրադրամներ, ձվեր և հոտած բիբարներ նետեցին հյուպատոսարանի և այրված դրոշի ուղղությամբ:
Այս պահին ակցիայի կազմակերպիչների նպատակն է հյուպատոսարանի մասին իրազեկող գրությունը հանել հյուպատոսարանի շենքի ճակատային հատվածից: Մենք չունենք Հունգարիայի հյուպատոսարան բացականչում են ակցիայի մասնակիցները:










































