Իսպանիայում ուժի մեջ են մտել օրենսդրական այն փոփոխությունները, որոնք ապօրինի ներգաղթյալներին զրկում են անվճար բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսուհետ այն միգրանտները, որոնք չունեն ժամանակավոր կեցության վկայագիր, չեն կարող բուժում ստանալ պետական բժշկական հաստատություններում: Բացառություն կկազմեն միայն մինչև 18 տարեկան անձինք, հղիները և անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցողները:
Այս քայլը ներառված է տնտեսական այն միջոցառումների մեջ, որոնք նախաձեռնել է պահպանողականների կառավարությունը: Պետական ծախսերի նվազեցումը պետք է նպաստի, որ Իսպանիան կարողանա կատարել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները:










































