Վենեսուելայի Ֆալկոն նահանգում խոշորագույն նավթավերամշակման գործարանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքները, որոնք դադարեցվել էին ձեռնարկությունում վերջերս տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայութունը, այս պահին գործարանի հզորությունը թույլատրում է օրական արտադրել շուրջ 160 հազար տոննա վառելիք: Աշխատանքների ամբողջական վերականգնումը ենթադրում է մոտ 650 հազար բարել վառելիքի արտադրություն:
Հիշեցնենք. օրերս Ամուայ քաղաքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 42 մարդ, նրանցից առնվազն 20-ը ազգային գվարդիայի անդամներ էին, որոնք վերահսկում էին գործարանը:











































