ՀՀԿ-ն պաշտոնապես հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Մեծամորում սատարելու է գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին: Մեծամորից, սակայն, «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ ՀՀԿ-ի այս որոշումը ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են ընդունել:
«Մեկ այլ թեկնածու՝ ՀՀԿ անդամ, Մեծամորի նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը, ոչ միայն ՀՀԿ-ի հայտարարությունից հետո չի հանել իր թեկնածությունը, այլև լծվել է ակտիվ քարոզարշավի` ընդդեմ իր կուսակցի: Նրան այդ գործում մեծապես օժանդակում են ՀՀԿ և ԵԿՄ այլ անդամներ, մասնավորապես` Աժ պատգամավորներ Մանվել և Հրանտ Գրիգորյանները, Արթուր Գրիգորյանը»,- գրում է «ՀԺ»-ը:










































