Սեմ Ուորթինգթոնը նկարահանվելու է «Հեծյալները» («The Riders») ֆիլմի գլխավոր հերոսի դերում: Այս ֆիլմը ավստրալացի գրող Թիմ Ուինթոնի համանուն վեպի էկրանավորումն է: 1994 թ. լույս տեսած գրքում պատմվում է ավստրալական մի ընտանքի մասին, որը որոշում է բանկություն հաստատել Իռալնդիայում: Սկզբում Իռլանդիա է գալիս հայրը`Ֆրեյդ Սկալին (ում դերն էլ խաղալու է Սեմը), որոշ ժամանակ անց նրա կինն ու 6-այմա դուստրը ևս պետք է տեղափոխվեն Ֆրեդի մոտ: Երբ վերջինս գնում է օդանավակայան՝ դիմավորելու իր ընտնիքին, պարզվում է, որ երեխան մենակ է հասել Իռլանդիա: Երեխան չի կարողանում բացատրել, թե ինչ է պատահել մոր հետ, ուստի գլխավոր հերոսը որոշում է ճանապարհորդել Եվրոպայով` հույս ունենալով տեղեկատվություն հավաքել, որն էլ կօգնի իրեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իր կնոջ հետ:










































