Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՏԻՄ ընտրությունների դերակատարներն են ՀՀԿ-ն ԲՀԿ-ն և անկուսակցականը

Lրացավ Հայաստանի 5 մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Ինչպես սեպտեմբերի 9-ին, այնպես էլ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում, ինչպես և սպասվում էր, ընդդիմությունը պասիվ կեցվածք է ընդունել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատում, Արմավիրում, Շիրակում, Լոռիում և Սյունիքում: «Ժամանակը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին խորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պասիվ կեցվածք են ընդունել, որոշ չափով ակտիվ է ՀՅԴ-ն: Նույն պատկերն ենք ֆիքսում՝ ծանոթանալով սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների թեկնածուների ցուցակներին: Ընդդիմությունից դարձյալ որոշ չափով ակտիվ է ՀՅԴ-ն, որը սեպտեմբերի 23-ի ընտրություններում առաջադրել է ավելի քան 20 թեկնածու: «Ժառանգություն» կուսակցությունն ունի ընդամենը մեկ թեկնածու, իսկ ՀԱԿ մաս կազմող ուժերից միայն ՀՀՇ-ն ու ՀԺԿ-ն են Արագածոտնի և Կոտայքի մարզի գյուղերում թեկնածուներ առաջադրել: Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ինքնառաջադրվել է գործող գյուղապետ, ՀՀՇ անդամ Արմեն Գևորգյանը, իսկ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում ինքնառաջադրվել է ՀԺԿ անդամ Սարգիս Խաչիկյանը:

Եվ այսպես, պարզ է դառնում, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին Հայաստանի 10 մարզերում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում հիմնական ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ, ԲՀԿ և անկուսակցական թեկնածուների միջև: Իսկ ընդդիմությունը, զերծ մնալով այս ընտրապայքարից, հազար ու մի պատճառաբանություն ներկայացրեց վերջին ժամանակահատվածում, որոնցից ամենատարածվածն այն է, թե իբր ՏԻՄ ընտրությունների անցկացման համար ֆինանսական ռեսուրսներ չունեն:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում որոշ քաղաքներում «թեժ» պայքար է սպասվում, քանի որ գործող քաղաքապետերի հիմնական մրցակիցները ԲՀԿ առաջադրած թեկնածուներն են լինելու: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առաջադրվել և գրանցվել է 5 թեկնածու, որոնցից անկուսակցական Արմեն Անտոնյանի թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն այստեղ առաջադրել է Ռոբերտ Հակոբյանի թեկնածությունը: Մյուս 3 թեկնածուներն են ՀՀԿ անդամներ Ռուշան Մկրտչյանն ու Գագիկ Շահազիսյանը և անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը: Ապարան քաղաքում ՀՀԿ-ական համայնքապետ Գոռ Աբրահամյանի հետ քաղաքապետի աթոռի համար կպայքարի ԱԺՄ անդամ Աշոտ Դավթյանը:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առաջադրված 6 թեկնածուներից ՀՅԴ անդամ Տիգրան Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել: Ինքնառաջադրվել և գրանցվել է 4 անկուսակցական թեկնածու, որոնցից Գուրգեն Մարտիրոսյանը գործող քաղաքապետն է: ՀՀԿ-ից Գավառում ինքնառաջադրվել է Գրիշա Հովեյանը: Մարտունի քաղաքում 4 թեկնածու է առաջադրվել ու գրանցվել: Այստեղ ՀՀԿ-ական քաղաքապետ Բագրատ Հարությունյանից բացի, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, կան ևս երկու ՀՀԿ-ական և մեկ անկուսակցական թեկնածուներ: Մեծ թվով թեկնածուներ են առաջադրվել մարզի Սևան քաղաքում: Այստեղ 10 թեկնածուներից 3-ը, այդ թվում՝ գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը ինքնաբացարկ են հայտնել: Գրանցված 7 թեկնածուներից 4-ն անկուսակցական են, 3-ը՝ ՀՀԿ-ական, որոնցից Ռուդիկ Ղուկասյանի թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն: Ճամբարակ քաղաքում ՀՀԿ-ական քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ քաղաքապետի աթոռի համար կպայքարի ՀՅԴ անդամ Սուրեն Հովհաննիսյանը, որն ինքնառաջադրված թեկնածու է: Վարդենիսում առաջադրված 5 թեկնածուներից մեկը՝ ՀՅԴ-ական Կամո Պետրոսյանը, ինքաբացարկ է հայտնել: Քաղաքապետի աթոռի համար կպայքարեն գրանցված 4 թեկնածուները՝ ԲՀԿ կողմից առաջադրված Աշոտ Մարտիրոսյանը և ՀՀԿ-ական երկու թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ում թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն: Չորրորդ թեկնածուն էլ անկուսակցական է:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առաջադրված 4 թեկնածուներից 2-ն ինքնաբացարկ են հայտնել, որոնցից մեկն անկուսակցական է, իսկ մյուսը ԲՀԿ անդամ Կարապետ Իսրայելյանն է: ՀՀԿ-ն այդպես էլ թեկնածու չառաջադրեց Աբովյանում, և քաղաքապետի ընտրություններում ընտրապայքարը կընթանա Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանի և Աբովյանի հեռուստաընկերության ռեժիսոր, անկուսակցական Արտաշես Մեհրաբյանի միջև: Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորում: Այստեղ գործող անկուսակցական քաղաքապետ Գարուն Միրզոյանը չի առաջադրել թեկնածությունը: Փոխարենն ընտրապայքարը կընթանա անկուսակցական թեկնածու, անհատ ձեռնարկատեր Էդգար Հովհաննիսյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Հովիկ Հակոբյանի և ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Հարությունյանի միջև: Մարզի Եղվարդ քաղաքում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն անկուսակցական Վարդան Մուրադխանյանն ու ՀՀԿ-ական քաղաքապետ Նորայր Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն է սատարում:

Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀԿ-ական քաղաքապետ Սիրեկան Բաբայանի հետ կպայքարի ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Հարությունյանը: Սիրեկան Բաբայանի թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն, իսկ Դավիթ Հարությունյանինը՝ ԲՀԿ-ն: Վայք քաղաքում ինքնառաջադրվել է ԲՀԿ-ական Բաբա Բաբայանը, իսկ ՀՀԿ կողմից առաջադրվել է ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Կա նաև մեկ անկուսակցական թեկնածու:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընտրապայքարը կընթանա Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանի, ԲՀԿ կողմից առաջադրված Ժորա Սահաբալյանի և անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանի միջև: Բերդ քաղաքում կա 4 թեկնածու: Այստեղ ԲՀԿ-ն առաջադրել է անհատ ձեռներեց Հմայակ Ադամյանի թեկնածությունը: ՀՀԿ-ական երկու թեկնածուներից մեկը քաղաքապետ Անդրանիկ Շառյանն է, ում սատարում է ՀՀԿ-ն: Գրանցվել է նաև մեկ անկուսակցական թեկնածու: Այրումում ՀՀԿ-ական քաղաքապետ Գիգոլ Եգանյանի հետ ընտրապայքարին կմասնակցի անկուսակցական թեկնածու Արթուր Այվազյանը: Նոյեմբերյանում նույն պատկերն է. այստեղ ՀՀԿ-ական քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հետ ընտրապայքարին կմասնակցի անկուսակցական Քաջիկ Անանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում