Բորիս Բերեզովսկին մեկնաբանել է լոնդոնյան դատարանի որոշումը, որը օգոստոսի 31-ին մերժել է բավարարել նրա 5.5 մլրդ դոլարի հայցն ընդդեմ Ռոման Աբրամովիչի:
«Այնպիսի տպավորություն է, որ կորցրել եմ հավատս բրիտանական արդարադատության նկատմամբ»,- ինչպես գրում է RIA Novosti-ն, ասել է օլիգարխը:
Հենց դրանից է կախված` մնացել է արդյոք ընդհանրապես հավատ, կմտածի` բողոքարկե՞լ վճիռը, թե՞ ոչ:
Մինչ նման որոշում կայացնելը նա պետք է խորհրդակցի իր փաստաբանների հետ:
Բերեզովսկին նկատել է, որ իր պաշտպանները ևս պատրաստ չեն եղել նրան, որ դատարանը կհամաձայնի բավարարել Աբրամովիչի հայցը: