Թուրքիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին` կոչ անելով որքան հնարավոր է շուտ ճամբար ստեղծել Սիրիայից մեկնող անձանց համար: Այս մասին հայտնում է RBC-ն:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող արդեն կարգավորել Սիրիայից փախստականների հոսք, որոնք փորձում են հատել թուրքական սահմանը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Խեյգի տեղեկություններով` Սիրիայում իրենց տներն են լքել շուրջ 1.5 մլն մարդ, ավելի քան 200 հազար մարդ փախել է հարևան երկրներ: Այսօր հրատապ օգնության կարիք ունի 2.5 մլն սիրիացի:








































