Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և նրա գործընկերը Google-ից` Լարի Փեյջը, բանակցություններ են վարում ինտելեկտուալ սեփականությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ, ներառյալ` վիճելի բջջային հեռախոսները,- գրում է Reuters գործակալությունը` հղում անելով հավաստի աղբյուրներին:
Ուղղակիորեն iPhone-ի և iPad-ի արտադրողն առայժմ Google-ի հետ չի դատավիճում: Ինտերնետ-ընկերությունը հեռու էր մնում Apple-ի և Samsung-ի վեճից: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին դատարանը Samsung-ին մեղավոր էր ճանաչել Apple-ի տեխնոլոգիաները կրկնօրինակելու մեջ` ընկերությանը պարտադրելով 1,05 մլրդ դոլար փոխհատուցում վճարել:
Samsung-ի պատենտների մեծ մասը ծրագրային են: Սակայն Google-ը համարում է, որ Apple-ի պատենտներում չեն օգտագործվել Android համակարգի հիմնական բաղադրիչները:
Չնայած Փեյջի և Կուկի բանակցությունների արդյունքում փաստացի պայմանավորվածություն ձեռք չի բերվել` նրանք պայմանավորվել են քննարկել պատենտների հարցը,- ասում են աղբյուրները:








































