«Գյումրիի քաղաքապետի թեկնածու դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, իր ելույթներից մեկի ժամանակ հակադարձելով ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի այն խոսքին, թե պետք է քաղաքը մաքրել խուլիգաններից, մոտավորապես ասել է` նրանք մեր խուլիգաններն են, պետք չէ քաղաքը մաքրել նրանցից»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Այս հայտարարությունից հետո կատակասեր գյումրեցիները հումոր են արել, թե` «այ Հոսո ջան, ըդքան շատ կսիրես էդ խուլիգաններին, տար Լեռնակերտի (թեկնածուն ծնունդով այդ գյուղից է) ձեր տունը պահե»:









































