Traceca տրանսպորտային նախագծի Բաքվի գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ներկա են եղել Եվրամիության` եվրահանձնաժողովի տրանսպորտի դիրեկտորատի և Ադրբեջանում ԵՄ անձնակազմի ներկայացուցիչներ, տեղեկացնում է day.az-ը:
Քննարկումների ընթացքում արծարծվել են Եվրամիության և Traceca-ի միջև համագործակցության, ինչպես նաև տարբեր տրանսպորտային միջոցների հիման վրա նոր նախագծերի գնահատմանն ու կադրերի կրթմանը վերաբերող հարցեր:
Կողմերը անդրադարձել են նաև նախագծի բարելավման ինստիտուցիոնալ խնդիրներին, ինչպես նաև տրանսպորտային միջազգային միջանցքի զարգացմանը:









































