Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Չմիավորման շարժման համագումարի շրջանակներում սիրիական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ ալ-Մուալեմի հետ:
Նրանք քննարկել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության հարցը:
Հանդիպման ընթացքում կողմերը արտահայտվել են փոխադարձ սուվերենության և տարածքային ամբողջականության օգտին:










































