Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Լուկա Մոդրիչը հերթական վիճաբանությունն է առաջացրել իսպանացի և բրիտանացի երկրպագուների միջև:
Equipe հայտնում է, որ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսին է իսպանական ֆուտբոլը, Մոդրիչը նշել է.«Իսպանիայում գրեթե նույն արագությունն է, սակայն ֆուտբոլն ավելի զարգացած է տեխնիկապես: Գիտեմ, որ ինձ հետ մեծ հույսեր են կապում»:
Հիշեցնենք, որ երեկ Մոդրիչն իր առաջին տիտղոսն է նվաճել «Ռեալ»-ի կազմում:









































