Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բողոքի զանգվածային ակցիան վերածվել է բախումների ցուցարարների և իրավապահների միջև. հաղորդում է BBC-ն:
Բախումները ծագել են հունական կառավարության շենքի դիմաց, ուր եկել են գործադուլավորները: Հենց այստեղ էլ նրանց կանգնեցնելու` իրավապահների փորձերը վերածվել են բախումների: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել` ցուցարարների առավել ագրեսիվ խմբերին հանդարտեցնելու համար:
Այսօր Հունաստանում տեղի է ունենում 24-ժամյա գործադուլ, ինչի հետևանքով չեն գործում հաստատությունների և տրանսպորտի զգալի մասը:











































