Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ուկրիանայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վճռաբեկ բողոքի մերժման համար` կապված «գազային գործի» հետ ու կոչ է անում ուկրաինական իշխանություններին հետևել մարդու իրավունքներին. ասվում է այսօր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի քրեական ու քաղաքացիական հարցերով Գերագույն հատուկ դատարանը մերժել էր Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանության վճռաբեկ բողոքը և ուժի մեջ թողել «գազային գործով» դատավճիռը, համաձայն որի` նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
«Ֆրանսիան ափսոսում է ուկրաինական վճռաբեկ դատարանի կողմից բողոքի` ներկայացված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմից, մերժման համար»,- հայտարարում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:









































