Օնլայն խաղի այցելուների քանակով նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Այս մասին հաղորդում է Gmbox.ru-ն: Օրերս Ասիայում մեծ ժողովրդականություն վայելող Dungeon&Fighter խաղի չինական տարբերակում օգտատերերի թիվը հասել է 3 միլիոնի:
Նախորդ ռեկորդը Dungeon&Fighter-ը սահմանել է 2011-ի հունիսին՝ միաժամանակ խաղացող 2,6 մլն մասնակիցներով:
Ամերիկյան Nexon ընկերության թողարկած խաղը նոր հաջողություն է գրանցել՝ շնորհիվ այս տարվա հունիսին թողարկված և թարմացված տարբերակի: 2,5D-գրաֆիկայով խաղն իրենից ներկայացնում է պայքար հրեշների դեմ:








































