Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Վերջնականապես այս իշխանություններից ազատվել է պետք. Ռոբերտ Մելքոնյան. Facebook

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Չէ՛, վերջնականապես այս իշխանություններից ազատվել է պետք, լավ չեն աշխատում, ոչ միայն լավ չեն աշխատում, այլ շատ վատ:

Այ՛ իշխանություններ, ամեն ընտանիքին մի փորձված մանկավարժ կցեք, ծնողների փոխարեն դաստիարակի երեխաներին, մեր հասարակությունը կհամալրվի լիարժեք, դաստիարակված քաղաքացիներով: Վատ չեր լինի, որ նրանք դաստիարակեին նաև ծնողներին…

Պատկերացնում ե՞ք, ինչ լավ, կազմակերպված երթևեկություն կունենանք, եթե ամեն հետիոտնի, վարորդի կցենք ճանապարհային ոստիկան, որպեսզի չթողնի խախտեն, իսկ խախտողին անմիջապես տեղում կտուգանի:
Բա գողերը՞, խուլիգանները՞, թմրամոլները՞: Դժվար է՞ հասկանալ, որ ամեն մեկին մի ոստիկան է պետք կցել, արեք էլի, տեսեք էլ հանցագործությու՞ն կլինի: Թե չէ հույսներդ դրել եք, որ քաղաքացիները, հասարակությունն էլ կօգնեն ձեզ:

Երևանը նյույորքների, փարիզների, մոսկվաների նման մեծ քաղաք չի, ընդամենը մեկ միլիոն բնակիչ ունի: Պատկերացնում ե՞ք քաղաքը ինչքան մաքուր կլինի, եթե ամեն մեկին մի հավաքարար, մի աղբահավաք մեքենա կցենք: Քաղաքացիները հանգիստ կկեղտոտեն՝ ծխախոտի մնացուկները, շշերը, մնացած աղբը չեն տանջվի գցեն մի քանի մետր հեռավորության վրա գտնվող աղբամանը, հանգիստ կկեղտոտեն, աղբը կգցեն ուր պատահի, իսկ նրանք էլ անմիջապես կմաքրեն ու պրոբլեմը կլուծվի: Ժողովրդի, երևանցու մասին մտածել է պետք, մտածել…

Մի բան էլ հուշեմ իշխանություններին: Շատ լավ կլինի ամեն բժշկի, համատիրության աշխատողի, դասատուի, , դասախոսի, տո՛ բոլորի վրա մի վերակացու դնենք, անմիջապես նրանց մոտ կարթնանա մարդասիրական զգացումներ, մասնագիտական, քաղաքացիական պարտքի զգացում:Տեսեք ինչ գիտակից, զարգացած, խելացի, մարդասեր, քաղաքավարի, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ քաղաքացիներ ու հասարակություն կունենանք: Թե չէ հույսը դրել եք, որ յուրաքանչյուրը որպես մարդ, որպես քաղաքացի, որպես մասնագետ գիտակցի այդ ամենը, բա մեղք չե՞ն նրանք, բա իշխանությունները ո՞ր օրվա համար են:

Է՜ իշխանություններ, իշխանություններ, խելքներիդ չի հասնու՞մ, սովորեք…

Հ.Գ. Հա՛, չմոռանաք ոստիկաններին էլ հսկել, անպայմա՛ն:
Ինչ լավ է հիշեցի…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում