Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ իտալական «Միլան»-ի ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին իր կարծիքն է հայտնել կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայիս գլխավոր մարզչի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Վիլանովան ստանձնեց «Բարսելոնա»-ի մարզչի պաշտոնը Գվարդիոլայի հեռանալուց հետո:
«Որպես մասնագետ Վիլանովան ինձ դուր է գալիս: Սակայն ես կարծում եմ, որ նրա համար չափազանց դժվար կլինի կրկնել այն, ինչ արեց Պեպը: Շատ դժվար է աշխատել Գվարդիոլայի նման մարզչից հետո»,- մասնավորապես ասել է Սակին:









































