Անգլիայի հյուսիսում հայտնվել է Չարլզ Ջենքսի աշխատանքը` պառկած կնոջ հսկայական լանդշաֆտային քանդակը,- հայտնում է The Press Association-ը: Այս արվեստի գործը, որի երկարությունը մոտ 400 մ է, աշխարհում մարդու ամենամեծ քանդակն է:
«Նորտումբերլանդիա» անունը կրող քանդակը ստեղծվել է Շոտտոն գյուղից ոչ հեռու քարերից, հողից և լեռնային ապարներից: Ինչպես հայտնում է Artinfo-ն` քանդակի ստեղծման համար օգտագործվել է մոտ կես մլն տոննա խարամ:
Քանդակին տեղի բնակիչները ոչ միանշանակ են արձագանքել։ Նրանք այն «գեր անզգամ» են անվանել, նախագծի հեղինակներին մեղադրել են կանանց նկատմամբ խտրականության մեջ:











































