Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի սուպերգավաթային՝ «Ռեալ»-«Բարսելոնա» (2:1) խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալ»-ին տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Առաջին կեսում մենք մեզ նման չէինք: Իսկ ահա իմ թիմի՝ երկրորդ կեսում ցուցադրած խաղն իմ հպարտությունն է: Խաղալով տասը հոգով՝ մենք լավ էինք պահում գնդակը, ավելին՝ ստեղծում պահեր՝ գոլ խփելու համար: Մենք պահում ենք մեր ոճն ամեն պարագայում, նույնիսկ մրցակցի՝ թվային առավելություն ստանալու պարագայում»,- ասել է մարզիչը:









































