Եմենի հարավ-արևմուտքում հինգ ենթադրյալ իսլամիստներ չորեքշաբթի սպանվել էին ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով: Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները` հարվածը հասցվել է Հադրամաուտ գավառում:
Այս տարի ԱՄՆ-ն ակտիվացրել է հարվածները ահաբեկիչների նկատմամբ` վախենալով, որ Եմենում կտարածվի իսլամիստական շարժումը: Հենց այս երկրում, որը հիմա քաղաքական վերափոխում է ապրում, տեղակայվել է ահաբեկչական «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումը: Վերջին ժամանակներս այն ակտիվացրել է իր գործունեությունը հարևան Սաուդյան Արաբիայում:










































