Իրանի նախաձեռնությամբ Չմիավորման շարժման մի քանի երկրներ որոշել են խումբ ստեղծել` Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
«Այն պահին, երբ այլ միջազգային կազմակերպություններ ներգրավված են սիրիական հարցում, Չմիավորման շարժումը չի կարող անկյունում մնալ»,- հայտարարել է Սալեհին Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով` Չմիավորման շարժման եռյակը կմիանա Սիրիայի ճգնաժամի հաղթահարման ջանքերին:
Հայտնի է դարձել, որ եռյակում ընդգրկվելու են Իրանի, Եգիպտոսի և Վենեսուելայի ներկայացուցիչները` որպես շարժման նախկին, գործող և ապագա նախագահներ, ինչպես նաև Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Եռյակը կհամագործակցի այլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասել է Սալեհին:
Թեհրանում օգոստոսի 26-31-ն անցկացվում է Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը: